Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) նախատեսված արարքի կատարելուն:
31 համարի ավտոբուսի վարորդը երկու անձի կողմից բռնության էր ենթարկվել հունիսի 11-ին։