31 համարի ավտոբուսի վարորդը երկու անձի կողմից բռնության է ենթարկվել, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հավելել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
«Մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է Կոստանյանը՝ ընդգծելով, որ նման դեպքերն անտեսվել չեն կարող։