Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ստացել է հունիսի 11-ին՝ ժամը 8:34-ին:
Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ և մեկ զոհ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են: Ավելի ուշ Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Տեղեկությունը թարմացվել է 10։40-ին։