Ավան վարչական շրջանում երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, գործադրվել է հրազեն, ինչի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 11։12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։
Իրավապահները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինն ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։
Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ։