Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը կիլոմետրերով մոխիր է արտանետել օդ, իշխանությունները տարհանել են ավելի քան 700 մարդու, հայտնում է Reuters-ը։
Տարհանվել են հիմնականում մոտակա Էսկինտլա, Սակատեպեկես և Չիմալտենանգո շրջանների բնակիչները:
Հրաբխի ակտիվությունն աճել է հունիսի 4-ի օրվա երկրորդ կեսից, իսկ հունիսի 6-ին ժայթքումն ավարտվել է։