Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, անհայտ անձինք հայ գործարար Արեգ Շչեպիխինին բռնի ուժով նստեցրել են թարթող լույսով մեքենայի բեռնախցիկ և հեռացել։
Տղամարդն օգնություն է խնդրել և հորդորել ոստիկանություն զանգահարել։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է ռուսական Telegram ալիքներում։ Կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդուն անվտանգության աշխատակիցների ներկայությամբ տանում մարդկանց միջով։
Telegram ալիքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ տեսանյութում երևում է հայ ձեռնարկատեր և բլոգեր Շչեպիխինը, ով, ըստ իր սոցիալական ցանցերի, աշխատում է «ՓՄՁ կորպորացիա» ԲԲԸ-ում, հաղորդում է ASTRA-ն։ Ավելի վաղ Շչեպիխինն Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որում կոշտ հայտարարություններ էր արել չեչենների և իսլամի մասին։ Դրանից հետո չեչեն բլոգերները կոչ էին արել նրան գտնել։
Մի քանի ժամ անց «Զվեզդա» ալիքը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը, հաղորդել է, որ պոտենցիալ առևանգողները ձերբակալվել են։ Նրանք անվտանգության ուժերին հայտնել են, որ իրենք Ռուսաստանի Ազգային գվարդիայի աշխատակիցներ են, որոնք օպերատիվ գործողություններ են իրականացնում Շչեպիխինի դեմ, սակայն Ռուսաստանի Ազգային գվարդիան չի հաստատել այս տեղեկատվությունը։
Միաժամանակ, Telegram 112 ալիքը հաղորդում է, որ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտակայքում քննչական գործողություններ են տեղի ունենում։ Շչեպիխինն այնտեղ չէ։