Իրավապահնեըր պարզել են հունիսի 2-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացածների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վիրավորում են ստացել Երևանի բնակիչներ 20-ամյա Կարպիս Ֆոդուլյանն ու 21-ամյա Գոռ Խաչատրյանը։
Նշվում է, որ պարզվել են նաև դեպքի որոշ հանգամանքներ, սակայն «նախաքննության շահերից ելնելով»` չի հրապարակվում։
Կայքը հայտնել էր, որ հունիսի 2-ին Երևանի Մանանդյան 29 շենքի բակում հնչած կրակոցների հետևանքով 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Շենքի փողոցային հատվածում հայտնաբերել էին 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։