Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 29 շենքի բակում հնչել են կրակրոցներ, կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել է, որ «դեպքի հանգամանքները պարզվում են»։