Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեպքի մասին ահազանգն ստացվել է մայիսի 22-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում։ Ըստ տեղեկությունների՝ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխել 16-ամյա պատանու:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, հայտնում են ոստիկանությունից։