Փրկարարներն այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Բորյատինսկայայի (պաշտոնական հաղորդագրության նախնական տարբերակում՝ Վորյատկինայի) դին և դուրս բերել ափ, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ապրիլի 27-ին՝ Ժամը 17։30-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկ է ընկել է Հրազդան գետը։ Նա Ուկրաինայի քաղաքացի էր: Երեխայի հայրը ևս տեղում մասնակցում էր որոնողական աշխատանքներին։