Երևանի Սարյան փողոցում տեղի ունեցած պայթյունից, նախնական տեղեկություններով, երկու քաղաքացի է տուժել, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը տեղում է բուժօգնություն ստացել։
ՆԳՆ-ից հայտնել են, որ պայթյունի մասին ահազանգը ստացվել է ժամը 19:31-ին։ Ըստ հաղորդագրության՝ Opel մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։