Իրանի Սպահան նահանգի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով կա զոհ և երկու վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 10:30-ին: Դեպքի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբասի նավահանգստում ապրիլի 26-ին տեղի էր ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով վնասվել էին Բանդար Աբբասի արևմտյան մասում գտնվող որոշ արդյունաբերական գործարաններ։ Նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 46 անձ զոհվել էր, 1072-ը՝ վիրավորվել։ Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել էր Իրանին։ Ապրիլի 28-ն Իրանում համազգային սգո օր էր հայտարարվել։