Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբասի նավահանգստում պայթյունի պատճառն անփութությունն է, հայտարարել են երկրի ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ն մասնավորապես անվտանգության կանոնների խախտումն ու անզգուշությունն է շեշտել: Ըստ գերատեսչության՝ հետաքննության համար հանձնաժողով է ստեղծվել, մեղավորները ձերբակալվել են: Հետաքննությունը, սակայն, շարունակվում է:
IRNA-ն տեղեկացրել է, որ նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի, վիրավորներինը՝ 1072-ի։ Գործակալության տվյալներով՝ 138 մարդ հիվանդանոցում է։
Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին։ Պայթյունի հետևանքով վնասվել էին Բանդար Աբբասի արևմտյան մասում գտնվող որոշ արդյունաբերական գործարաններ։ Ապրիլի 27-ին հայտնի էր դարձել 40 զոհի մասին։ Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել էր Իրանին։ Ապրիլի 28-ն Իրանում համազգային սգի օր է հայտարարվել։