Փրկարարները մասնատել և հեռացրել են Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում կայանված մեքենայի վրա ընկած ծառը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 21։00-ի սահմաններում։ Տուժածներ չկան: Նշվում է, որ ծառը կոտրվել և ընկել էր Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա և խոչընդոտում էր երթևեկությանը։