Իրանի հարավում՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 անձ, 500-ից ավելին վիրավորվել են, հայտնում է IRNA -ն։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով ավերածություններ են պատճառվել շրջակա տարածքներում, վնասվել են Բանդար Աբբասի արևմտյան մասում գտնվող որոշ արդյունաբերական գործարաններ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթել է գազատար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մամուլի խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ պայթյունի ճշգրիտ պատճառը հայտնի չէ մինչև հրդեհի մարումը։ Այսօր ավելի վաղ որպես հրդեհի պատճառ էր նշվում վառելիքի պահեստավորման բաքի պայթյունը։