Արագածոտնի մարզում՝ Օշականի խաչմերուկում, ավտովթարի հետևանքով հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում։ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Մ-ի վարած Nissan Tiida մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Սոֆիկ Ա.-ի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:
Կայքի տեղեկություններով՝ բախման հետևանքով Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ Hyundai Sonata-ի վարորդ Սոֆիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Սոֆիկ Ա.-ն սպասում է երեխայի: