Տիգրան Մեծի պողոտայում այսօր կեսօրն անց ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին, հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ «Երևան ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ խոսնակը չի հայտնել։
Հայտնի չէ նաև տուժածի ինքնազգացողությունը: