Տավուշի մարզի Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինները, նախնական տվյալներով, մահացել են մարինացված վարունգից, հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Ապրիլի 14-ին՝ ժամը 9։47-ին, Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել նրանց հանկարծամահ լինելու մասին։
«Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հայտարարության մեջ։