Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 2,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 26-ին` ժամը 23:43-ին, Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք։ Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։