Սյունիքում Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում տեղի է ունեցել ավտովթար՝ ՌԴ սահմանապահ զորքերի մեքենայի մասնակցությամբ, որի հետևանքով կա զոհ և վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել ձորը։
Վիրավոր 22-ամյա Իգոր Կոտովը վթարի վայրից ծանր ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Մեղրիի հիվանդանոց։ Տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը, հայտնում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, նաև հնարավոր է, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի քննիչները։