Ալավերդիում քաղաքացին ընկել գնացքի տակ, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Ըստ աղբյուրի՝ 75-ամյա Հովիկ Մ.-ին գնացքը հարվածել է ժամը 11:00-ի սահմաններում, նրան ծայրահեղ վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է գնացքավարի ինքնությունը: