Փրկարարները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ձորում հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ըստ հրապարակման՝ ահազանգն ստացվել է մարտի 16-ին՝ ժամը 17։45-ին։ Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից դուրս են բերել քաղաքացու դին (մոտ 150 մ), նշված է հաղորդագրության մեջ։