Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում Lexus մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ ժամը 22:49-ին։ Փրկարարները հրդեհի բռնկման վտանգ չեն նկատել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: