Փետրվարի 20-ին Երևանում՝ ժամը 07:25-ի սահմաններում, բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, Opel Zafira-ն և Lada Priora-ն, կա 2 վիրավոր, գրում է Shamshyan.com-ը։
Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում Lada Priora-ն դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira-ին, այնուհետև՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին, մանրամասնել է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: