Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հացատներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20-ին՝ ժամը 02։26-ի սահմաններում՝ Արտյոմ Խաչատրյան փողոցի տներից մեկին կից հացատանը (մոտ 150 քմ)։ Այրվել է շինության տանիքից մոտ 60 քմ հատված, նշված է հայտարարության մեջ։
Փրկարար ծառայությունը նշել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։22-ին, մարվել՝ 04։20-ին։