Փետրվարի 9-ին Արարատի մարզում Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաների վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, երեքը՝ վիրավոր, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 17:30-ի սահմաններում Կանաչուտ-Մրգանուշ գյուղերի խաչմերուկում։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան հողամասում՝ բախվելով քարե շինությանը։ Վթարի հետևանքով 4 վիրավոր տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։
Նշվում է, որ վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։