Հունվարի 25-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Hyundai (վարորդ՝ Վ. Ս.) և Opel (վարորդ՝ Ն. Հ.) մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել ճամփեզրյա ջրահեռացման առվակում, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ Opel մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Վթարի մասին ահազանգն ստացվել է ժամը 12:31-ին։
Դեպքի վայր են մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա։