Հունվարի 13-ին Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում ձորն ընկած մեքենայի մեջ, նախնական տեղեկություններով, հայտնաբերվել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մարմինը, հայտնել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ժամը 16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում, նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ»,- գրել է խոսնակը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայր մեկնած իրավապահները տեղում պարզել են, որ ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը: Կայքի տեղեկություններով՝ Սահակյանին երեկվանից որոնում էին:
Սահակյանը 36 տարեկան էր։ Նա 2016 թվականից ՀՅԴ անդամ էր։
2022 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած էր, ուներ չորս զավակ: