Հունվարի 12-ին՝ ժամը 08։35-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գործող «Պարմա» սուպերմարկետի ստորգետնյա պահեստային հատվածում ծուխ և կրակ է նկատվել, գրում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր ժամանած փրկարարական խումբը պարզել է, որ տարածքում առկա է ծխապատ գոտի, և հրշեջներն իրականացնում են հետախուզում՝ կրակի օջախ կամ օջախներ հայտնաբերելու համար։ Նշվում է, որ պարեկները սահմանազատել են տարածքը։
Կայքի տեղեկություններով՝ տեղում է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։