Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 39-ամյա ուղևոր Ն․ Հ․-ն, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը դեպքի մասին ահազանգն ստացել է ժամը 11:41-ին։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել UAZ մակնիշի ավտոմեքենայում։
Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Չեչեն նախարարը հայտարարել է Մոսկվայում առևանգված հայ գործարարի ձերբակալության մասին
Չեչնիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Մոսկվայում առևանգված հայ գործարար Արեգ Շչեպիխինի գործով, ասված է Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների,...