Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վրաերթի հետևանքով Երևանի բնակիչներ, 16-ամյա Ավետ Վ.-ն և 16-ամյա Ալիկ Հ.-ն տեղափոխվել են հիվանդանոց: Վրաերթը տեղի է ունեցել ժամը 11:50-ի սահմաններում՝ Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում։ Կայքը հավելել է, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հունիսի 20-ին կառավարությունը հաստատել էր ինքագլոր վարելու նոր կանոնների նախագիծը, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ըստ նոր կարգավորումների՝ ինքնագլոր վարել թույլատրվելու է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին կամ 16 տարեկանից բարձր այն անձանց, ովքեր ունեն AM կարգի վարորդական իրավունք (մոպեդների և ինքնագլորների համար):