Հայաստանի Սյունիքի և Վայոց ձորի մարզերում զգացել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած երկրաշարժը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 03:01-ին, Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառ քաղաքից 30 կմ հարավ տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ։
Երկրաշարժն զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Սյունիքի մարզում իրանական բեռնատարում հրդեհ է բռնկվել․ վարորդն այրվածքներ է ստացել
Սյունիքի մարզում իրանական համարանիշներով բեռնատարում հրդեհ է բռնկվել, վարորդն այրվածքներ է ստացել, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ ժամը 17:20-ի սահմաններում...