Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում տղամարդն ինֆարկտ է ստացել՝ որդուն տնային աշխատանքի կատարմանն օգնելու ընթացքում, հայտնում է Правила жизни-ն՝ հղում անելով South China Morning Post-ին։ Բժշկական միջամտությունների շնորհիվ տղամարդը ողջ է մնացել։
Սրտամկանի ինֆարկտն առաջացել է կորոնար անոթների վաղաժամ հիվանդության պատճառով։ Այս ախտորոշմամբ հիվանդը դժվարությամբ է հանդուրժում ցանկացած զգացմունքային սթրես:
Նշվում է, որ տղամարդը հաճախ վերահսկում էր երեխայի ուսումը և լրացուցիչ դասեր անցկացնում, որպեսզի տղան կարողանա ավելի լավ տիրապետել նյութին։