Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ բախվել են VAZ (վարորդ՝ Պ. Հ., ծնված 1996 թ․) և KamAZ վարորդ՝ Ա. Պ., (ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Կ.-ն (ծնված 1989 թ․) մահացել է: Վարորդը, ուղևորներ Գ. Պ.-ն (ծնված 1995 թ․) և Ռ. Վ.-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 10:12-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։