Հոկտեմբերի 5-ին Երևանում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում։ Բուժառուին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։
Կայքը հիշեցնում է, որ ամիսներ առաջ նույն կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։