Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում, վթարի է ենթարկվել ՀՀ համարանիշերով կցորդիչով բեռնատարը, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Թբիլիսի քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Վլադիկովկաս քաղաք տանող ճանապարհին` Նատաղթարի բնակավայրում, Մսխեթա Դարիալի հավածում, հայկական համարանիշներով կցորդիչով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել։
Նշվում է, որ տեղի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ և տուժած․ ՆԳՆ
Հուլիսի 1-ին Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով...