Երևանում կառուցվող շենքի բակում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն է, դեպքը տեղի է ունեցել ժամը 17։00-ի սահմաններում՝ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել
Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով երեք նահանգից փրկարարական ծառայությունները տարհանել են ավելի քան 50 հազար մարդու, հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար...