Ապրիլի 23-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 77 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, «Volkswagen»-ն ու «Lada» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Փետրվարի 7-ին Երևանում 67 համարի ավտոբուսն արգելակների խնդրի պատճառով վթարի էր ենթարկվել։ Հունվարի 28-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի էր ենթարկվել թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Երևանում երթուղայիններ են բախվել․ կան տուժածներ
Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները, հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ...