ՀՀ ՆԳՆ-ն Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 30/3 հասցեի բնակելի շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել:
Armenia Today-ի թղթակցի տեղեկություններով՝ բնակիչները տարհանվել են։ Տեղում աշխատող Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հայտնաբերել են պայթուցիկ սարքի մուլյաժ։
«Այն ցանկացել են վնասազերծել, սակայն իրենից ոչինչ չի ներկայացրել»,- լրագրողներին հայտնել է Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Ավտովթարի հետևանքով Կոտայքի մարզում 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Կոտայքի մարզում ապրիլի 18-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ ժամը 11:00-ի...