Վրաստանում զինված տղամարդը կրակ է բացել Ռուսթավի քաղաքի Ստամբուլի շուկայում, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Բերման են ենթարկել 36-ամյա մի տղամարդու, ով մի քանի կրակոց է արձակել շուկայում։ Զոհվածների թվում է ձերբակալվածի հորեղբայրը, վիրավորվել է նաև հրաձիգի զարմիկը»,- լրատվամիջոցները մեջբերում են Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը։
Կասկածյալը տեղում բերման է ենթարկվել, տուժածը հոսպիտալացվել է, նշել են լրատվամիջոցները։