Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում՝ Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից։ Աղբյուրի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ՝ Սեբաստիա 153/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներնուղևորներին շտապ տարհանել են, տարհանման ժամանակ էլ սերվիսի աշխատակիցներից մեկի ձեռքերն այրվածքներ են ստացել։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում բանկային խարդախության 408 դեպք է գրանցվել
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային հատվածում գրանցվել է խարդախության 408 դեպք, հունիսի 10-ին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ...