ՌԴ Կրասնոդարի երկրամասի սևծովյան ափին փոթորկի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել, հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդել էին, որ Սոչիում փոթորկի ժամանակ մահացած մեկ մարդու դի է հայտնաբերվել։
Նոյեմբերի 26-ի երեկոյան Ռուսաստանի Սև ծովի ափերին հարվածել է մինչև 40 մ/վ արագությամբ փոթորիկ՝ քամիներով։ Հիդրոմետկենտրոնի տվյալներով՝ հինգշաբթի Ռուսաստանի հարավում եղանակը կարող է բարելավվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում փոթորիկները և հորդառատ անձրևներն ավերածություններ են գործել: Հայաստանում ուժեղ քամի էր գրանցվել: