Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է Սպիտակի բժշկական կենտրոնը։
Նշվում է, որ կեսօրին մոտ կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց։
Երեխայի վիճակը գնահատվում լավ։
Օձի խայթոցով 14-ամյա երեխա բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։ Ըստ բժշկական կենտրոնի՝ տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։