Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթը երկու անգամ այցելում է «Նաիրի» բժշկական կենտրոն և վերականգնող սիստեմաներ է ընդունում, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ԲԿ-ի աշխատակազմին։
«Հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել՝ դադարեցվում է: Մինչև VIP պացիենտին չեն սպասարկում-ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում»,- ասված է հրապարակման մեջ։
ArmLur.am-ը ապրիլի 7-ին հայտնել էր, որ նախորդ շաբաթ Փաշինյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա երկարատև բուժզննում է անցել Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որից հետո ժամեր անց հեռացել է հիվանդանոցից։ Կառավարությունից հերքել էին լուրը, թե Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նշել էին, որ պարզապես բուժզննում է անցել։