Օրական մինչև 50 – 60 գրամ շոկոլադը կարելի է օգտագործել առանց առողջությունը վնասելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Սկսած երեք տարեկանից՝ կարելի է տալ բնական շոկոլադ՝ օրական 20-30 գրամը չգերազանցող, ավելի մեծ տարիքում թույլատրվում է մինչև 50-60 գրամ, ցանկալի է՝ մուգ շոկոլադ»,- ասել է ՌՈՍԲԻՈՏԵՔ համալսարանի կենսատեխնոլոգիայի և կենսաօրգանական սինթեզի արտադրանքի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Դմիտրի Կուլիկովը։
Կուլիկովը հավելել է, որ շոկոլադի հիմնական թերությունը բարձր կալորիականությունն է (մոտ 500 կիլոկալորիա 100 գրամում), ինչպես նաև շաքարի և ճարպերի մեծ քանակությունը։ Այն չպետք է ուտեն նրանք, ովքեր պլանավորում են նիհարել կամ շաքարային դիաբետ ունեն։