The Health գրել է ազնվամորու օգտակար և վնասակար հատկությունների մասին։
Նշվում է, որ այն կարող է պաշտպանել քաղցկեղից, օգնել պահպանել կազմվածքը։
«Ազնվամորին օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Քչերը գիտեն, բայց ազնվամորին համարվում է իսկապես դիետիկ մթերք։ 100գ հատապտուղը պարունակում է ընդամենը 2․7 գ շաքար։ Այն դանդաղեցնում է ծերացումը: Հատապտուղը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ։ Ազնվամորին հարուստ է վիտամին C-ով, որը կարևոր է գեղեցիկ մաշկ ունենալու համար»,- հավելել է պարբերականը։
Այս հատապտուղը պարունակում է նաև շատ մանրաթել, որը ոչ միայն բարելավում է մարսողությունը, այլև օգտակար է աղիների համար: Դրա շնորհիվ, ըստ պարբերականի, մարդու նյութափոխանակությունը բարելավվում է և քաղցի զգացումը բթանում է։
Անդրադառնալով վնասակար հատկություններին՝ պարբերականը գրել է, որ հատապտուղը կարող է ալերգիա առաջացնել։
«Ազնվամորին կարող է խնդիրներ առաջացնել աղեստամոքսային համակարգի համար։ Ազնվամորու մեջ կարող են տարբեր միջատներ լինել, որոնք վտանգավոր բակտերիաների կրողներ են: Դրա պատճառով մարդը կարող է որովայնի ցավ, ջերմություն, սրտխառնոց և փսխում ունենալ։ Տհաճ հետևանքներից խուսափելու համար ազնվամորին պետք է մանրակրկիտ լվանալ»,- եզրափակել է պարբերականը։