Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։ Նշվում է, որ ադրբեջանական կողմն է մի քանի անգամ խախտել հրադադարի ռեժիմը, մայիսի 29-ին ևս Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խոզնավարի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն: