ANCA-ի խոսնակը շեշտել է, որ Mercury-ի նվիրվածության և իսկապես աշխատելու պատրաստակամության մակարդակն սկսվում է այնտեղ, որտեղ «ավարտվում է փողի վերջին տրանշը՝ լինի դա Հայաստանից, թե Անկարայի և Բաքվի բռնապետերից, որոնք վճռականորեն տրամադրված են հայերին երկրի երեսից ջնջելուն»։ «Սա ներկայացուցչություն չէ, սա աճուրդ է»,- եզրափակել է նա։ 2025թ. ապրիլի 1-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը, ըստ Հայ դատի հանձնախմբի, վարձել էր Mercury Public Affairs-ին՝ ԱՄՆ Կոնգրեսում և վարչակազմում իր շահերը ներկայացնելու համար։ 2020 թվականի փետրվարին Mercury-ն 1 միլիոն դոլարի պայմանագիր էր կնքել Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան հետ, ինչը 2020-ի հոկտեմբերին խզել էր Հայ դատի հանձնախմբի և Նահանգների այլ հայկական կազմակերպությունների ճնշման տակ։«Առևտրային միջնորդները՝ մարդիկ, որոնք պատրաստ են փողի դիմաց ծառայել նույնիսկ ցեղասպանության մեղավորներին, իրավունք չունեն խոսելու հայերի՝ Ցեղասպանությունը վերապրած պետության ժառանգների անունից»,- նշել է Համբարյանը։
Դատվածությունը կարող է ԱՄՆ մուտքի վիզայի մերժման պատճառ դառնալ․ դեսպանատուն
Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպաանտունը։ Ըստ հաղորդագրության՝ անգամ...