• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Հուլիս 2025 16:01
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Երբեք մի ասա երբեք». փորձագետը` Իրանի դեմ պատերազմի հավանականության և Հայաստանի վրա դրա ազդեցության մասին

Էքսկլյուզիվ, Կարծիք, Տարածաշրջան,
03 Ապրիլ 2025 23:15
ShareShareShare
telegram

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հավանականությունը, Հայաստանի վրա այդ ճգնաժամի հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր էսկալացիայի ռիսկերը։

Պատասխանելով Իրանի դեմ գործողության հավանականության մասին հարցին՝ փորձագետն ասել է. «Երբեք մի ասա երբեք, իհարկե, կարելի է պատկերացնել տարբեր տեսակի ռազմական գործողություններ»։ Միաժամանակ՝ նա կարծիք է հայտնել, որ ռազմական հակամարտության հավանականությունը չափազանց մեծ չէ և 50%-ից ցածր է։

Իսկանդարյանը նշել է նաև Իրանի դեմ լայնածավալ ցամաքային գործողության հավանականությունը։

«Ինձ համար դժվար է պատկերացնել լայնածավալ ցամաքային պատերազմ, ինչպիսին ժամանակին Իրաքում էր: Կարելի է պատկերացնել որոշ գործողություններ, որոնք կարող են իրականացնել Իսրայելը կամ Իսրայելն ու ԱՄՆ-ն: Չեմ կարծում, որ դա շատ հավանական է, բայց հնարավոր է: Եթե նման բան տեղի ունենա, իհարկե, դա կազդի տարածաշրջանի և նրա քաղաքականության վրա: Սա այն է, ինչ ես անվանում եմ այն ​​տուրբուլենտությունը, որը հիմա տեսնում ենք»,- ասել է նա:

Մեկնաբանելով սահմանին ենթադրյալ գնդակոծության մասին Բաքվի հայտարարությունները՝ Իսկանդարյանը նշել է, որ Ադրբեջանն ընդհանրապես «ճոճանակ» է օգտագործում Հայաստանի նկատմամբ՝ խաղաղության և բանակցությունների գնալու մասին հայտարարությունները զուգակցելով Երևանի հասցեին կոշտ և «երբեմն ոչ շատ պարկեշտ» հայտարարություններով։

«Բաքուն դիմում է այլ միջոցների, մասնավորապես՝ կրակոցների, սա Ադրբեջանի որդեգրած ռազմավարության անբաժանելի մասն է՝ շարունակել տարբեր ձևերով ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- պարզաբանել է քաղաքագետը։

Միաժամանակ՝ նա կասկած է հայտնել, որ Բաքվի այս հայտարարությունները կապված են մեծ պատերազմ սկսելու ծրագրերի հետ, որը ենթադրում է մեծ տարածքների գրավում։

«Չեմ կարծում, որ սա ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը պատրաստվում է մեծ պատերազմ սկսել, սա չի նշանակում, որ դա սկզբունքորեն անհնար է, բայց մեծ պատերազմներն այլ կերպ են սկսվում՝ չեն հայտարարվում, այլ ընդհակառակը՝ դրա առջև հանգստություն կա»,- ասել է Իսկանդարյանը։

Նա, միաժամանակ, միանգամայն հավանական է համարել, որ Ադրբեջանը սահմանի մոտ կիրականացնի տարբեր տեսակի էսկալացիաներ, կրակոցներ և, հնարավոր է, զորքերի տեղաշարժ։

«Ավելին, ես վախենում եմ, որ դա տեղի կունենա: Պարզապես այն պատճառով, որ Ադրբեջանի ռազմավարությունը մշտապես ճնշում գործադրելն է: Ադրբեջանն անում է մոտավորապես այն, ինչ Հայաստանն ու Արցախը չարեցին 1994 թվականից հետո»,- պարզաբանել է նա։

Պատասխանելով հնարավոր էսկալացիայի զսպման հարցում Իրանի հնարավոր դերի մասին հարցին՝ Իսկանդարյանը դա համարել է լուրջ՝ հիշեցնելով Թեհրանի հայտարարությունները հայկական սահմանի և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Այս գործում Իրանի քաղաքական դերը նշանակալի է»,- նշել է Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ այդ դերն անմիջական բնույթ չի կրելու, և խոսքը հնարավոր հակամարտությանն իրանական զորքերի մասնակցության մասին չէ։

Իսկանդարյանը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ հակամարտությունը դադարեցնելու դեպքում տարածաշրջանում Ռուսաստանի դերի հնարավոր ամրապնդումը, նշել է, որ ներկայումս չի ակնկալում հակամարտության ավարտ և վերջնական խաղաղություն Մոսկվայի և Կիևի միջև։ Միաժամանակ՝ նա մատնանշել է բռնության մակարդակի նվազման և իրավիճակի որոշակի կայունացման հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ մոտ ապագայում դա տեղի չի ունենա։

«Կարծում եմ՝ ոչ շուտով: Հիմա ամենևին էլ նույն ժամանակաշրջանը չէ, և ես չեմ տեսնում, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանը որևէ բան ստորագրի այս պահին: Բայց, իհարկե, ուկրաինական պատերազմի ավարտը կազդի հետխորհրդային տարածքի վրա՝ ընդհանրապես և Հարավային Կովկասի վրա՝ մասնավորապես»,- եզրափակել է փորձագետը:

telegram
Tags: Armenia Today հարցազրույցԱլեքսանդր ԻսկանդարյանԻրանՀայաստանհարցազրույցսահմանային լարվածություն

Առնչվող Նորություններ

Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

Վրաստանի ֆիննախը «ապատեղեկատվություն» է անվանել հայկական բեռների արգելափակման մասին լուրերը

17 Հուլիս 2025 00:51

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը «ապատեղեկատվություն» է անվանել Վրաստանի անցակետերում հայկական բեռների արգելափակման մասին տեղեկատվությունը, հայտնում Է «Sputnik Գրուզիան»: Նշվում...

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել պետական դավաճանության մեղադրանքով ՌԴ-ում ձերբակալված Գլեբ Վերդիյանի գործի մասին

Դատարանը կալանավորել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի որդուն

16 Հուլիս 2025 20:45

Եկատերինբուրգի դատարանը մինչև սեպտեմբերի 14-ը կալանավորել է տեղի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն՝ Մութվալա Շիխլինսկուն, հայտնում է ՌԲԿ-ն: Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի...

Փաշինյանը չի բացառել խաղաղության պայմանագրի նախաստորագրումը

Փաշինյանն Armenia Today-ին հաստատել է Սյունիքից Նախիջևան տանող ճանապարհի վերահսկման մասին ԱՄՆ-ից առաջարկ ստանալը

16 Հուլիս 2025 19:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծում «գլոբալ խաղացողների» մասնակցության մասին՝ չհստակեցնելով, թե որ կազմակերպությունների և երկրների...

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները

16 Հուլիս 2025 11:47

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ,...

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Ամիրբեկով

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին․ Ամիրբեկով

16 Հուլիս 2025 00:02

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է դեռևս 2025 թվականի մարտին, և կողմերը շատ մոտ են դրա ստորագրմանը, Հունաստանի ERT...

Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

15 Հուլիս 2025 22:19

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատական» նիստի ընթացքում երեք միջնորդություն է ներկայացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանց տվյալներով՝...

Ավելին
  • Լուրեր
Կառավարությունից ասել են, որ այսօր կամ վաղը հարցին լուծում կտրվի․ Վարդաշենի բնակիչ

Կառավարությունից ասել են, որ այսօր կամ վաղը հարցին լուծում կտրվի․ Վարդաշենի բնակիչ

17 Հուլիս 2025 15:22
Էսքան տարի դուք տառապել եք, նորից եք տառապելու, բայց Աննան Չինաստանում միլիոններ է մսխելու․ Աղեկյան

Էսքան տարի դուք տառապել եք, նորից եք տառապելու, բայց Աննան Չինաստանում միլիոններ է մսխելու․ Աղեկյան

17 Հուլիս 2025 15:00
ՄԻԵԴ-ը կալանավորված կնոջ 8 ամսական երեխայի պահման վայրի վերաբերյալ հարցեր է ուղղել կառավարությանը

ՄԻԵԴ-ը կալանավորված կնոջ 8 ամսական երեխայի պահման վայրի վերաբերյալ հարցեր է ուղղել կառավարությանը

17 Հուլիս 2025 14:57
ԱՄՆ 20 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ դրամաշնորհային ծրագրերի չեղարկման համար

ԱՄՆ 20 նահանգ դատի է տվել Թրամփի վարչակազմին՝ դրամաշնորհային ծրագրերի չեղարկման համար

17 Հուլիս 2025 14:30
Եթե անգամ թափառող կենդանիներն այնտեղ ապրեին, կենդանասերներն աղմուկ կբարձրացնեին․ Սոնա Աղեկյան

Եթե անգամ թափառող կենդանիներն այնտեղ ապրեին, կենդանասերներն աղմուկ կբարձրացնեին․ Սոնա Աղեկյան

17 Հուլիս 2025 14:21
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Սենատը հավանություն է տվել USAID-ի և երկու լրատվամիջոցի չեղարկման վերաբերյալ Թրամփի օրինագծին

17 Հուլիս 2025 14:15
Կոնյակի արտահանման խնդրի պատճառով կառավարությունը երկարաձգել է վարկերի մարման ժամկետները

Կոնյակի արտահանման խնդրի պատճառով կառավարությունը երկարաձգել է վարկերի մարման ժամկետները

17 Հուլիս 2025 13:46
Ալեն Սիմոնյանը մտադիր է ամուսնալուծվել․ խոսնակը հաստատել է ԶԼՄ-ի տեղեկությունը

Ալեն Սիմոնյանը մտադիր է ամուսնալուծվել․ խոսնակը հաստատել է ԶԼՄ-ի տեղեկությունը

17 Հուլիս 2025 13:38
Կոնկրետ գործի հետ կապված ՄԻՊ-ը չի կարող արձագանքել․ Մանասյանը՝ 8 ամսական երեխայի մոր կալանքի մասին

Կոնկրետ գործի հետ կապված ՄԻՊ-ը չի կարող արձագանքել․ Մանասյանը՝ 8 ամսական երեխայի մոր կալանքի մասին

17 Հուլիս 2025 13:08
Մեխակյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի համար շատ մրցունակ թեկնածու է․ Խուդաթյան

Մեխակյանը Վաղարշապատ խոշորացված համայնքի համար շատ մրցունակ թեկնածու է․ Խուդաթյան

17 Հուլիս 2025 13:00
Որպես այդպիսին՝ ընդգծված միջադեպ վարչապետի և Սիմիդյանի միջև տեղի չի ունեցել․ Խուդաթյան

Որպես այդպիսին՝ ընդգծված միջադեպ վարչապետի և Սիմիդյանի միջև տեղի չի ունեցել․ Խուդաթյան

17 Հուլիս 2025 12:54

Վարդաշենցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց (ուղիղ)

17 Հուլիս 2025 12:50
Դպրոցների պատերին սեպտեմբերի 1-ից կլինի «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձը․ Փաշինյան

Դպրոցների պատերին սեպտեմբերի 1-ից կլինի «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձը․ Փաշինյան

17 Հուլիս 2025 12:29
Մեր նոր ստեղծվող քաղաքական ուժին հակադրվելու համար 3 ֆեյք են օգտագործելու. Նարեկ Կարապետյան

Մեր նոր ստեղծվող քաղաքական ուժին հակադրվելու համար 3 ֆեյք են օգտագործելու. Նարեկ Կարապետյան

17 Հուլիս 2025 11:34
Փաշինյանն սպառնացել է, որ ՔՊ նիստերից արտահոսքեր անողներին հայտնաբերելու և պատժելու է․ ԶԼՄ

Փաշինյանն սպառնացել է, որ ՔՊ նիստերից արտահոսքեր անողներին հայտնաբերելու և պատժելու է․ ԶԼՄ

17 Հուլիս 2025 11:11
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

17 Հուլիս 2025 11:00
Սիմիդյանին ՇՄ նախարարի պաշտոնից ազատել են Փաշինյանին հակաճառելու համար․ ԶԼՄ

Սիմիդյանին ՇՄ նախարարի պաշտոնից ազատել են Փաշինյանին հակաճառելու համար․ ԶԼՄ

17 Հուլիս 2025 10:40
Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանն անվանել է «ապապետական խումբ» և հայտնել, որ անձամբ կառաջնորդի Էջմիածնի «ազատագրումը»

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյանի նախընտրելի կաթողիկոսի անունը

17 Հուլիս 2025 10:05
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 17-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

17 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

17 Հուլիս 2025 09:40

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 17-ին

17 Հուլիս 2025 07:39
Թվային զարգացումը կայուն աճի հիմնական ուղղություններից է․ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական ֆորումին

ՀԷՑ-ի դեմ ապացույցների բացակայություն, ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներ․ ի՞նչ հարցերից է խուսափել Փաշինյանը

17 Հուլիս 2025 01:22
Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

Վրաստանի ֆիննախը «ապատեղեկատվություն» է անվանել հայկական բեռների արգելափակման մասին լուրերը

17 Հուլիս 2025 00:51
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Ի աջակցություն Կարապետյանի հավաքի ժամանակ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած ԱՄՆ քաղաքացին ձերբակալվել էր․ փաստաբան

17 Հուլիս 2025 00:39
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանը թիմային հաշվարկում 2-րդն է

17 Հուլիս 2025 00:16
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

ԶԼՄ-ն հայտնել է Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետի շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պայմանավորվածության մասին

16 Հուլիս 2025 23:58

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատար է շրջվել, պարունակությունը թափվում է Ողջի գետը․ ԶԼՄ

16 Հուլիս 2025 23:38
Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

Երևանի «Ֆլորենս» ռեստորանում քննչական գործողություններ են կատարվել․ ՔԿ

16 Հուլիս 2025 23:17
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

«Պետության ինքնիշխան գործն է»․ Կրեմլում արձագանքել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

16 Հուլիս 2025 22:41
Շմոլ գազի թունավորմամբ Սպիտակի ԲԿ տեղափոխված 7 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա է հիվանդանոց տեղափոխվել

16 Հուլիս 2025 21:50
Կառավարությունից ասել են, որ այսօր կամ վաղը հարցին լուծում կտրվի․ Վարդաշենի բնակիչ
Հասարակություն

Կառավարությունից ասել են, որ այսօր կամ վաղը հարցին լուծում կտրվի․ Վարդաշենի բնակիչ

17 Հուլիս 2025 15:22

ԿարդալDetails
Էսքան տարի դուք տառապել եք, նորից եք տառապելու, բայց Աննան Չինաստանում միլիոններ է մսխելու․ Աղեկյան

Էսքան տարի դուք տառապել եք, նորից եք տառապելու, բայց Աննան Չինաստանում միլիոններ է մսխելու․ Աղեկյան

17 Հուլիս 2025 15:00

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ