• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հուլիս 2025 13:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Չեմ հավատում», «նորմալ եմ վերաբերվում», «բովանդակությունից է կախված». երևանցիները` խաղաղության պայմանագրի մասին

Երևան, Էքսկլյուզիվ, Հարցազրույց,
20 Մարտ 2025 22:42
ShareShareShare
telegram

Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն նույն օրը հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։

Պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, համաձայնագրի կետերի շրջանակներում Երևանի հնարավոր զիջումները, Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրական խաղաղության հասնելու հնարավորությունները։

Հարցվածների մեծ մասը հայտարարել է, որ չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Նրանք վստահ են, որ Բաքուն կկրկնապատկի իր պահանջները Հայաստանի նկատմամբ։ Գրեթե բոլոր հարցվածներն «անհնար» են անվանել երկրների միջև իրական խաղաղության հաստատումը:

«Այն ինչ պահանջում է Ադրբեջանը, մի օր կրկնապատկելու է»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը «կապիտուլյացիա» է անվանել։

«Սա ոչ թե համաձայնագիր է, այլ կապիտուլյացիա։ Ի՞նչ համաձայնագիր հազարամյա թշնամու հետ: Իրական խաղաղություն չի լինի: Պատմության ընթացքում ե՞րբ է խաղաղություն եղել հայերի և թուրքերի միջև։ 500 տարի է՝ կոտորում են»,- հայտարարել է տարեց տղամարդը։

Մեկ այլ հարցված խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից էսկալացիայի սպառնալիք է տեսել։

«Հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում, բայց Ադրբեջանը ճարպկության է դիմում. անընդհատ ուզում է, որ մեր ժողովուրդը մի սխալ  գործի և պատերազմ  սկսի։ Մեր թշնամիներն այսօր շատ ուժեղ են։ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին, Բաքուն գազ է մատակարարում ամբողջ Եվրոպային, Հայաստանն ի՞նչ ունի»,- ասել է տղամարդը:

Հարցման մեկ այլ մասնակցի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը Երևանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրի:

«Ալիևը չի համաձայնել,  նա ցանկանում է հասնել իր նպատակին, բայց մեր ժողովուրդը պետք է կազմակերպվի և կարողանա Ադրբեջանի ջարդը տալ։ Հայաստանի իշխանությունները խաղաղություն չեն ուզում, նրանք պատերազմ են ուզում, որպեսզի իրենց գահին մնան»,- կարծում է կինը։

Մեկ այլ հարցված, զուգահեռ անցկացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հայտարարել է, որ չի հավատում Երևանի և Բաքվի միջև իրական խաղաղությանը։

«Ադրբեջանը, միանշանակ, չի ստորագրի այդ պայմանագիրը։ Այս համաձայնագիրը չի հանգեցնի իրական խաղաղության։ Լեռնային Ղարաբաղը հանձնեցին, խաղաղություն ստացա՞ն»,– նշել է քաղաքացին։

Հարցման մեկ այլ մասնակից անիրատեսական է համարել հայ-ադրբեջանական սահմանից օտարերկրյա դիտորդներին դուրս բերելու պահանջը:

«Շատ վատ եմ վերաբերվում համաձայնագրի մասին լուրերին, քանի որ Ադրբեջանը վստահություն չի ներշնչում։ Օտարերկրյա դիտորդներին սահմանից դուրս բերելու պահանջն անիրատեսական է, դա մեծ սխալ է։ Պայմանագիրը չի բերի իրական խաղաղություն, Ադրբեջանը չի համաձայնի»,- ասել է տարեց կինը։

Մեկ այլ քաղաքացի էլ կարծում է, որ իրական խաղաղությունը պետք է ոչ թե փաստաթղթով, այլ հաղթանակով պարտադրել։

«Ոչինչ չեմ ակնկալում ներկայիս իշխանությունների ձեռք բերած համաձայնություններից, դա չի կարող խաղաղության պայմանագիր լինել։ Այն հերթական խայտառակությունն է։ Իրական խաղաղություն հնարավոր է միայն հաղթելու դեպքում: Պարտվածը չի կարող խաղաղության հասնել, ինչն ապացուցվել է մեր անցած ճանապարհով»,- ասել է նա։ 

Հարցվածներից մեկը հայտարարել է, որ երկրների միջև խաղաղության հաստատումն անհնար է Ադրբեջան կողմից Հայաստանի տարածքներն օկուպացնելու պայաններում։ 

«Չեմ հավատում այդ համաձայնագրին։ Մենք այնքան տարածքներ ունենք, որոնց վերադարձի համար պետք է պայքարենք։ Այսքան կորուստներից հետո իրենց հետ (Բաքու-խմբ․) կարելի՞ է համաձայնության գալ»,- ընդգծել է նա։

Հարցման մասնակիցներից մեկն էլ դրական է գնահատել խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը։ Նա կարծում է, որ Ադրբեջանի հետ միանգամայն հնարավոր է ապրել խաղաղության մեջ։

«Նորմալ եմ վերաբերվում, 70 տարի նորմալ ապրել են, ինչը մեր ավագ սերունդը տեսել է»,- կարծում է տղամարդը։

Մեկ այլ  քաղաքացի էլ մատնանշել է փաստաթղթի տեքստի բովանդակության կարևորությունը:

«Ամեն ինչ կախված է պայմանագրի նախագծի բովանդակությունից։ Մինչ պատերազմներն Ադրբեջանի հետ խաղաղության մեջ էինք ապրում։ Ամեն դեպքում՝ խաղաղությունը ցանկալի է»,- ասել է նա։ 

Մեկ այլ հարցված դրական է գնահատել փաստաթղթի համաձայնեցումը, և վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման պայման կարող է լինել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը:

«Պայմանագրի համաձայնեցումը լավ է, բայց սխալ է առանց գերիներին վերադարձնելու։ Նախ պետք է վերադարձնեն գերիներին»,- նշել է տղամարդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ԱդրբեջանԵրևանԽաղաղության պայմանագիրՀայաստանՀարցում

Առնչվող Նորություններ

ԱԺ-ն քննարկում է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծը

01 Հուլիս 2025 12:59

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել են ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի կողմից Երևանում...

«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

«Պայքար պաստառի դեմ»․ քաղաքապետարանը «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից ապամոնտաժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու կոչով լուսանկարը

30 Հունիս 2025 16:08

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից որոշել են հեռացնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պատկերով և նրան աջակցող...

Առանց մեր թույլտվության մեր սեփական էկրանները տանում են, ինչի իրավունքը չունեն․ Վարդան Ալոյան

Առանց մեր թույլտվության մեր սեփական էկրանները տանում են, ինչի իրավունքը չունեն․ Վարդան Ալոյան

25 Հունիս 2025 18:35

Կապիտալի արտահոսք, սպառնալիք՝ ներդրումային միջավայրին․ փորձագետները՝ Կարապետյանի կալանավորման ռիսկերի մասին

Կապիտալի արտահոսք, սպառնալիք՝ ներդրումային միջավայրին․ փորձագետները՝ Կարապետյանի կալանավորման ռիսկերի մասին

25 Հունիս 2025 18:23

Փորձագետներն Armenia Today-ին մեկնաբանել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու տնտեսական հետևանքները և իշխանությունների կողմից Կարապետյանին պատկանող «Հայաստանի...

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

25 Հունիս 2025 08:00

Ավելին
  • Լուրեր
ԱԺ-ն քննարկում է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծը

01 Հուլիս 2025 12:59
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ճեպազրույցը (ուղիղ)

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 12:41
Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը․ ԶԼՄ

Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը, բայց կաթողիկոս չէ և պետք է հեռանա Վեհարանից. Փաշինյան

01 Հուլիս 2025 12:33
Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան

Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ տաճար․ Աղվան Վարդանյան

01 Հուլիս 2025 12:22
Սուրեն Պապիկյանը և ռազմական կցորդները քննարկել են պաշտպանական համագործակցությունը, խնդիրները

Սուրեն Պապիկյանը և ռազմական կցորդները քննարկել են պաշտպանական համագործակցությունը, խնդիրները

01 Հուլիս 2025 12:12
Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

Դուք արդարացրել և պաշտպանել եք ահաբեկչությունը․ Կոնջորյանն՝ ընդդիմությանը

01 Հուլիս 2025 12:00
Պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 11:46
Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է․ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին

Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու նախագիծ է․ պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին

01 Հուլիս 2025 11:44
ՏԿԵ փոխնախարարը պնդում է, թե ՀԷՑ-ի պետականացումը քաղաքացիների շահերից է բխում

ՏԿԵ փոխնախարարը պնդում է, թե ՀԷՑ-ի պետականացումը քաղաքացիների շահերից է բխում

01 Հուլիս 2025 11:31
Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:56
Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

Իրավապահներն ուսումնասիրում են կալանավորված եկեղեցականների շրջապատի մարդկանց գույքը․ ԶԼՄ

01 Հուլիս 2025 10:44
Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները

Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները

01 Հուլիս 2025 10:33
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Մասկն առանց սուբսիդիաների ստիպված կլիներ վերադառնալ Աֆրիկա. Թրամփ

01 Հուլիս 2025 10:29
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

01 Հուլիս 2025 10:01
Իլոն Մասկը հրաժարական է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմից

Եթե «խելահեղ» ծախսային օրինագիծն ընդունվի, հաջորդ օրը կստեղծվի «Ամերիկա» կուսակցությունը. Մասկ

01 Հուլիս 2025 09:59
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 1-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

01 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

01 Հուլիս 2025 09:39
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35
Թրամփը դատի է տվել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին

Թրամփը Սիրիայի դեմ մի շարք պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է ստորագրել

01 Հուլիս 2025 00:43
ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն մեկնաբանել են Երևանում ադրբեջանական հեռուստաալիքի համար հարցում անցկացնելը

01 Հուլիս 2025 00:15
Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

Ինչի՞ շնորհիվ ենք 301թ․-ից առաջ ինքնություն ունեցել, հայ կոչվել ենք պետության շնորհիվ․ Փաշինյան

30 Հունիս 2025 23:29
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիում ընթացող ATP 250 մրցաշարի եզրափակիչ

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ուիմբլդոն-2025»-ը

30 Հունիս 2025 22:57
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիս 2025 22:12
Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

30 Հունիս 2025 21:36
Հասակակցին դանակահարելու դեպքով 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողությունը․ ՔԿ

ՔԿ-ն ռադիոլոգին մեղադրել է զորակոչիկին կեղծ տեղեկանք տալու մեջ

30 Հունիս 2025 21:20
ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը․ Կալլաս

30 Հունիս 2025 20:44
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել

30 Հունիս 2025 20:03
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին օդանավակայանում ձերբակալվել է․ ՆԳՆ

30 Հունիս 2025 19:52
«Ամեն ինչ արվում է». ՀԷՑ-ն զգուշացրել է Երևանի բնակիչներին ՀԷԿ-ում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին

Առանց թույլտվության էլեկտրական մեքենայի լիցքավորման կայան տեղադրելու պատճառով հրդեհ է բռնկվել․ ՀԷՑ

30 Հունիս 2025 19:18
ԱԺ-ն քննարկում է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծը
Երևան

ԱԺ-ն քննարկում է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծը

01 Հուլիս 2025 12:59

ԿարդալDetails
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ճեպազրույցը (ուղիղ)
Քաղաքականություն

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ճեպազրույցը (ուղիղ)

01 Հուլիս 2025 12:41

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ